Շքամուտք Կայքի քարտեզ Հետադարձ կապ
         



Նախագծի մասին

Բարի գալուստ «Մասսակա» գովազդային ցանց:
Մենք ներկայացնում ենք երրորդ սերնդի (3G) տեխնոլոգիաներով հագեցած հայկական խոշորագույն գովազդային ցանցերից մեկը: «Մասսակա» ցանցի ծառայություններից օգտվողները հնարավորություն են ստանում լավագույնս օգտագործել տեքստային, բաններային, վազող տողի և գովազդի այլ հնարավորություններից: Բացի այդ, մեր ստեղծած գովազդային ցանցը թույլ է տալիս առավելագույնս ճկուն տնօրինել գովազդի ցուցադրման աշխարհագրությունն ու ժամը, ինչը, անկակսած, բարձրացնում է գովազդի արդյունավետությունը մի քանի անգամ: Մեր ցանցի միջոցով իրենց ապրանքներն ու ծառայությունները գովազդող անձնավորությունները միշտ հնարավորություն կունենան ստանալ գովազդի ցուցադրման ճշգրիտ վիճակագրություն` հեշտ կողմնորոշվելով համացանցում գործող բազում գովազդային հարթակների ճիշտ ընտրության գործում:
«Մասսակա» գովազդային ցանցը նախագծելիս մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձրել նաև նրա հարմարությանը գովազդատուների և վեբ հրատարակիչների համար: Դուք կարող եք առավելագույնս համապատասխանեցնել գովազդային ցանցի միջոցով ձեր կայքում տեղադրված գովազդի ձեւավորումը կայքի ընդհանուր տեսքին: Դրանից զատ, վեբ հրատարակիչները կարող են վերահսկել իրենց կայքերում հայտնվող գովազդի բովանդակությանը` անհրաժեշտության դեպքում արգելելով այս կամ այն գովազդի ցուցադրումն իրենց կայքում:
«Մասսակա» գովազդային ցանցից օգտվողներն ազատ են նաև վճարամիջոցների ընտրության հարցում: Մեր ծառայությունն աշխատում է բանկային և էլեկտրոնային վճարման համակարգերի մեծ մասի հետ:
«Մասսակա» գովազդային ցանցը հանդիսանում է «Մասսակա» ՍՊԸ-ի (www.massaca.com) նախագծերից մեկը: Այն կոչված է զարգացնելու հայկական համացանցի գովազդային շուկան:




 
 
:: Շքամուտք :: Գովազդատուներին :: Վեբ հրատարակիչներին :: Նախագծի մաիսն :: Օրինակներ :: Հետադարձ կապ
@ «Մասսակա» ՍՊԸ
Օգտագործման պայմաններ | Հետադարձ կապ